Երեւանի կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսը բավական հաջող է եւ տեղավորվում է համաշխարհային ստանդարտների մեջ: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ աժիոտաժի մասին` Մելիքյանը չի կիսել այն կարծիքը, թե դա ժամանակավրեպ քայլ է: «Եթե խոսքը գնում է օդանավակայանի բացման հետաձգման մասին, դա ավելի շուտ տեխնիկական է, այլ ոչ քաղաքական»,- հավաստիացրել է Մելիքյանը:
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացման օրն առայժմ չի հստակեցվել:





























