Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ապրիլի 7-ին հաղորդում է ստացվել, որ թիկունքի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա մի կին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 19.30-ին, տանը, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 38-ամյա ամուսինը:

Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ամուսինը բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: