Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի գնահատման, ինչպես նաեւ նույն ծրագրի 2011-2012թթ. փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քառօրյա ակտիվ քննարկումներից եւ հանդիպումներից հետո ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի նախագահությամբ:
Արձանագրվել է այն առաջընթացը, որը գրանցվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին եւ հիմնական առաջնահերթություններին:





























