Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերում բառացիորեն ամեն օր ինքնամաքրման գործընթաց է գնում: Մամուլի ասուլիսում նման հավաստիացում է արել հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` չներկայացնելով, սակայն, «մաքրման» կոնկրետ օրինակներ:
Պատգամավորը հավաստիացրել է նաեւ, որ Հայաստանի հաջորդ խորհրդարանում, Հանրապետականից ավելի քիչ գործարարներ են ներկայացված լինելու: «Այնպես չէ, որ մենք նպատակամղված ենք անում, ուղղակի նման գործընթաց ողջ աշխահում է գնում, եւ մենք չեն կարող խուսափել դրանից»,- նշել է պատգամավորը:
Խոսելով այն մասին, որ վերջին շրջանում նորաձեւ է դարձել դատի տալ լրատվամիջոցներին եւ այդ համատեքստում առանձնապես աչքի են ընկնում ՀՀԿ-ի գործարար պատգամավորները, (մասնավորապես Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին` իրեն «ստիլյագ» անվանելու համար), Մելիքյանն ասել է. «Հավանաբար Արզաքանցյանը չի հասկացել այդ բառի իմաստը եւ նեղացել է»:





























