ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերին` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ապրիլի 8-ին հայտնել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

«Պատվիրակությունների ղեկավարները որոշում են կայացրել հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերին Դուշանբեում` ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի նախօրեին»,- ասել է Լեբեդեւը Կիեւում կայացած նիստից հետո:

Նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես NEWS.am-ին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նիստում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: