Սիրիայում հայտարարված արտակարգ դրությունը, որը գործում է 48 տարի, չեղյալ կհայտարարվի առաջիկա օրերին, ասել է խորհրդարանի աղբյուրը:
Ըստ որոշ տեղեկությունների` Սիրիայի վարչապետ Ադել Սաֆարը հաջորդ շաբաթվա սկզբին խորհրդակցություններ կհրավիրի նոր կաբինետ ձեւավորելու շուրջ:
Չի բացառվում, որ առաջիկայում կառավարությունում կներառվեն գործիչներ, ովքեր ներկայացնում են, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությանը, ովքեր հավատարիմ են իշխանություններին եւ ցանկանում են առաջընթաց ունենալ ժողովրդավարության հարցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել` ներկայացնելով Էլ Հասիկի 250.000 քրդերի քաղաքացիական իրավունքները` այդպիսով լուծելով նրանց բնակության վաղեմի խնդիրը, որը քրդական տարածքներում բազմաթիվ անկարգությունների պատճառ է դարձել:
Արմատական շրջանակներում ձայներ են բաշխվում` շարունակելու ազգային փոքրամասնությունների պայքարը մինչեւ քրդերի ինքնավարությունը ապահովումը: «Մեր ընդհանուր խնդիրն է հասնել ժողովրդավարության ամբողջ Սիրիայի համար»,- ասել է քրդական «Ժողովրդական միաբանություն» կուսակցության նախագահ Իբրահիմ Հաբիբը, հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























