Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը լիագումար նիստում իր համաձայնության է տվել նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Քարիմ Մասիմովին. վարչապետ նշանակելու առաջարկությանը:

Պատգամավորների հետ հանդիպմանը Նազարբաեւը դրական է արտահայտվել Մասիմովի մասին:

Մասիմովը ղեկավարում է Ղազախստանի կառավարությունը` սկսած 2007թ հունվարից, հայտնել է «Ռուսական BBC»-ն:

Նազարբաեւի երդմնակալությունից հետո ապրիլի 8-ի առավոտյան կառավարութունը` Մասիմովի գլխավորությամբ, ըստ օրենքի, հրաժարական է տվել:

Ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 3-ին: ԿԸՀ-ի տվյալներով`Ղազախստանի ներկայիս նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստացել է 95,55 տոկոս ձայն:

2007թ Ղազախստանի խորհրդարանը ներկայացրեց Նուրսուլթան Նազարբաեւին`որպես երկրի նախագահ եւ նրան երկիրը առաջնորդելու անսահման իրավունքներ տվեց: