Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Օդային ուժերի առաջին պետի տեղակալի պաշտոնից ազատել է գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկուն
եւ նրան առհասարակ հեռացրել է զինվորական ծառայությունից, այս մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Դրանից բացի` Մեդվեդեւը աշխատանքից ազատել է նաեւ Արեւմտյան ռազմական շրջանի 200-րդ մոտոհրաձգային բրիգադի գնդապետ Ռազգոնովին եւ նավատորմի գլխավոր ծովագնաց,առաջին աստիճանի կապիտան Շեմետովին:





























