Թուրքիայում արհմիություններն ու աշխատավորների շահերը պաշտպանող ընկերությունները համաձայնության են հասել մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում նշել աշխատավորների համերաշխության օրը։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝  Türk-İş արհմիության կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Türk-İş, Hak-İş, DİSK, Memur-Sen, KESK, TMMOB, TTB, TEB, TÜED, TÜRMOB կազմակերպությունների նախագահները հանդիպել են եւ քննարկել մայիսի 1-ը նշելու կազմակերպչական աշխատանքները։

Նշենք, որ 2010-ին առաջին անգամ 30 տարի անց թույլատրվեց արհմիություններին նշել մայիսը 1-ը Ստամբուլի Թաքսիմի հրապարակում։