«Գազպրոմի» արտաքին առեւտրային բաժնի ղեկավար Պավել Օդերովն ասել է, որ ընկերությունը Թուրքիայից թույլտվություն է ստացել «Հարավային հոսք» նախագծի շրջանակներում ծովային հետազոտություններ անցկացնելու համար:

«Մայիսից մենք կսկսենք ծովային հետազոտությունները»,- ասել է «Գազպրոմի» ներկայացուցիչը, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:

«Գազպրոմի» դեպարտամենտի ղեկավարն ասել է, որ հետազոտությունները անհրաժեշտ կլինեն նախնական տեխնիկական նախագծման փուլում, որոնց հիման վրա կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ Թուրքիայի կառավարող մարմիններին:

«Իր հերթին` սա հիմք կլինի թույլտվություն ստանալ խողովակների կառուցման համար»,- ասել է Օդերովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մարտի 23-ին վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Թուրքիային կներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր «Հարավային հոսք» նախագծի շրջանակներում եւ ակնկալում են Անկարայի դրական դիրքորոշումը իր տնտեսական գոտում. գազատարի ծովային մասի երեսարկման վերաբերյալ: