Վերջին շաբաթվա ընթացքում զինված բախումների արդյունքում Կոտ դ’Իվուարում ավելի քան 100 զոհվածների մարմիններ են հայտնաբերվել:

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն ներկայացուցչի մամլո քարտուղար Ռուպերտ Կոլվիլդի խոսքով` զոհերի մի մասին կենդանի են այրել: Ենթադրվում է, որ սպանությունը կատարել են լիբիացի վարձկանները, բայց թե նրանք ում կողմից են կռվել` հայտնի չէ:

Կոտ դ’Իվուարում շարունակվում են արյունալի բախումները անցյալ տարվա նախագահական ընտրություններում ՄԱԿ-ի կողմից հաղթող ճանաչված Ալասան Ուատտարայի եւ նրա հակառակորդ, նախկին նախագահ Լաուրենտ Գբագբոյի կողմնակիցների միջեւ, ով հրաժարվում է հանձնել իշխանությունը:

Երեկ Ուատտարան ասել է, որ Գբագբոյի գործողությունները երկիրը հասցրել են մարդասիրական ճգնաժամի եւ կոչ է արել ԵՄ-ին`վերացնել տնտեսական պատժամիջոցները Կոտ դ’Իվուարի նկատմամբ: