Գերմանիան պատրաստ է ընդունել 100 փախստականի Հյուսիսային Աֆրիկայից, ովքեր այժմ գտնվում են Մալթայում, հաղորդում է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ Իտալիան ժամանակավոր կացության իրավունք էր տվել Թունիսից ներգաղթած 20 հազար ապօրինի ներգաղթյալների:
Գերմանիայի ՆԳ նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը Գերմանիայի գործողությունները բացատրել է մարդասիրական նկատառումներով եւ համերաշխություն ցուցաբերելու ցանկությամբ:





























