Կոտ դ`Իվուարի գործող նախագահ Լորան Գբագբոյի զորքերը նորից վերահսկողության ներքո են վերցրել Աբիջանը: Նախագահական ընտրություններում հաղթած Ալասան Ուատարայի ուժերը մի քանի օր անհաջող փորձեր էին անում գրավել քաղաքում գտնվող նախագահական նստավայրը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալան լե Ռոյին:
Նա պատմել է, որ Գբագբոն, մնալով նախագահական նստավայրի ստորերկրյա բունքերում եւ չցանկանալով լքել պաշտոնը, խաղաղ բանակցությունների կոչերով թուլացրել է հակառակորդի զգոնությունը, եւ հիմա նրա ուժերը վերահսկում են Աբիջանը:
Լե Ռոյը հայտնել է, որ Գբագբոյի մոտ դեռեւս մնում է ծանր ռազմատեխնիկա` չնայած որ ՄԱԿ-ի եւ Ֆրանսիայի խաղաղարար ուժերի գործողությունների արդյունքում դրանք ոչնչացվել էին:
Գործող նախագահ, ընտրություններում պարտված Գբագբոյի եւ դրանցում հաղթած Ոուատարայի ուժերի միջեւ հակամարտությունը շարունակվում է մարտից: Գբագբոն ծանր ռազմատեխնիկա է օգտագործում հակառակորդի ուժերի դեմ:





























