Անհայտ անձինք ապրիլի 9-ի գիշերը Դաղստանում սպանել են գյուղի մզկիթի իմամ Մոհամեդ Սայպուդինովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մոսկվայի ժամանակով 00:50-ին Յասնայա Պոլյանա գյուղում անհայտ անձինք մտել են իմամի տան բակը եւ չպարզված տեսակի ատրճանակից կրակել նրա վրա։ Ստացած վնասվածքներից նա տեղում վախճանվել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 20 պարկուճ եւ 7,62 մմ տրամաչափի 6 գնդակ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Սա Դաղստանում հոգեւոր գործչի սպանության առաջին դեպքը չէ։





























