ՀՀ կառավարության վերջին նիստում արդարադատության համակարգում փոփոխություների մասին որոշում է կայացվել: Օրաթերթը այս առթիվ զրուցել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Ակնհայտորեն արդարադատության համակարգում այս փոփոխություններից շատերն են դժգոհելու, պատկերացնո՞ւմ եք, թե քանիսի «գործին եք խփում», չէ՞ որ կոնկրետ մարդկանց շահերին եք հարվածում: Չե՞ք անհանգստանում, որ ամբողջ համակարգը դեմ դուրս կգա:
Այս պարագայում նախարարի լիազորությունները բավականին փոքր են, բայց պիտի նույն կադրերին փորձենք օգտագործել, եւ դա է դրված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիմքում, բայց այն, որ որոշ մարդիկ դուրս են մնալու , եւ նոր մարդիկ են գալու, միանշանակ է եւ պարզ: Նաեւ մի բան, որը կարող է ուրախացնել հ/կ-ներին. ըստ էության, այլեւս առանձին տեսչություն, որը հսկողություն է իրականացնում ոչ առեւտրային կազմակերպությունների հանդեպ, չի լինելու: Կլինի մի փոքրիկ բաժին միայն, որը պրոակտիվ չի լինելու հ/կ-ների նկատմամբ, ինչը տարբեր միջազգային կազմակերպություններ շարունակ բարձրացնում են:





























