Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի կողմնակիցների եւ ապստամբների միջեւ բախման արդյունքում Միսրատայում զոհվել է 5 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ին:
Ըստ բժշկական աղբյուրների` վերջին ուրբաթ օրը Միսրատայում վիրավորել է 10 մարդ:
Փետրվարի կեսերին Լիբիայում սկսվեցին զանգվածային ցույցեր` երկիրը 40 տարի ղեկավարող Մուամմար Քադաֆիի հրաժարականի պահանջով, ցույցերը վերածվեցին զինված հակամարտության:





























