Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր, տեղի կունենա մոտ ապագայում:
Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի շրջանակներում այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, տեղեկացնում է 1news.az-ը:
Դեսպանը նաեւ նշել է, որ այս հանդիպումից հետո հնարավոր է կայանա երեք պետությունների նախագահների հանդիպումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ այցելություններին` Բյուլբյուլօղլին նշեց, որ առայժմ նման մտադրություն չկա, բայց իրենք աշխատում են այդ հարցի շուրջ:





























