Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Հայաստանի վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների բարձրագույն վերասկիչ մարմինների համատեղ խորհրդի նիստ:
Նիստի ընթացքում կքննարկվի Հայաստանում Ռուս- հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները:
Ստուգումներն իրականացրել են Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինները միասին: Համատեղ նիստում կքննարկվի ստուգումների արդյունքները ամփոփող հաշվետվությունը:
Հայաստանում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում վերահսկողությունը իրականացվել է ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՌԴ հաշվիչ պալատի միջեւ 2010 թ-ին ստորագրված համագործակցության ծրագրի համաձայն:
Ապրիլի12-ին ՀՀ եւ ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կմեկնեն Ֆինլանդիա` մասնակցելու INTOSAI Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի 4-րդ նիստին:





























