Ապրիլի 8-ին ժամը 13.00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, գազի արտահոսքի հետեւանքով հրդեհ է բռնկվել 40-ամյա Արայիկ Գ.-ի վարած «ԿՎԶ-685» մակնիշի ավտոբուսում:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւորներ՝ 23-ամյա Նարեկ Ա.-ն, 21-ամյա Տարոն Դ.-ն եւ 26-ամյա Լեւոն Դ.-ն դուրս են թռել այրվող ավտոբուսից: Նրանք ստացել են վնասվածքներ եւ տարբեր աստիճանի այրվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: