Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածի արդյունքում զոհվել է ՀԱՄԱՍ շարժման դաշտային հրամանատարներից մեկը` իր երկու թիկնապահների հետ: Ինչպես հաղորդում է «Վեստին», այդ մասին հայտնել են պաղեստինցի բժիշկները: Իսրայելական կողմից մեկնաբանություններ առայժմ չեն եղել:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ի գիշերը: Իսրայելի օդուժի կողմից բաց թողնված հրթիռն ընկել է ավտոմեքենայի վրա, որտեղ եղել են վերոնշյալ երեք անձինք:
Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում իրենց գործողություններն ակտիվացրել են այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին պաղեստինյան տարածքից արձակված հրթիռը հարվածել էր դպրոցական ավտոբուսին` ծանր վիրավորելով մի դեռահասի:





























