Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը դրական է գնահատել ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին Վրաստանի առաջընթացը։
«Առաջընթացն ակնհայտ է, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը։ Ժողովրդավարական բարեփոխումների առումով դեռ շատ անելիքներ կան, սակայն Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճիշտ ուղի է ընտրել»,- ավելացրել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մեկ անգամ եւս հաստատել է Վրաստանին ինքնիշխանությանն աջակցելու հյուսիսատլանտյան դաշինքի պատրաստակամությունը։ «Երբ գործը վերաբերում է այդ երկրի տարածքային ամբողջականությանը, ՆԱՏՕ-ն փոխզիջում թույլ չի տա։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները։ Դրանք շատ ամուր սկզբունքներ են, որոնց վրա հիմնված են մեր հարաբերությունները»,- հայտնել է Ափաթուրայը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։





























