Պերուի նախկին նախագահի դուստր, «Ազգային ուժ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կեյկո Ֆուհիմորիին ազատ են արձակվել քննչական մեկուսարանից կալանավորումից մեկ տարի անց, հաղորդում է The Guardian-ը:

Նա կալանավորվել էր բրազիլական շինարարական Odebrecht ընկերության անօրինական ավանդների մասին գործի քննության շրջանակում:

Ֆուհիմորիին դիմավորել են ծաղիկներով, փուչիկներով, նրան դիմավորել է ամուսինն ու նրա հարյուրավոր աջակիցներ:

Պերուի Սահմանադրական դատարանը նրա ձերբակալության օրդեր էր տվել անցած տարվա հոկտեմբերին:

Համաձայն մեղադրող կողմի՝ նա ղեկավարել է հանցավոր կազմակերպությունն ու միլիոնավոր դոլարներ ստացել Odebrecht-ից:

Այդ սկանդալային պատմության զոհ են դարձել բարձրաստիճան անձինք: Երկրի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպան է եղել՝ տվյալ գործով կալանքից խուսափելու համար: