2010թ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իրականացրել է 10,4 մլրդ դրամի ներդրումներ (28,1 մլն դոլար), որից 2,2 մլրդ դրամը ուղղվել է գազափոխադրման համակարգի վերականգնմանն ու վերանորոգմանը եւ 8,2 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգի վերականգնմանն ու վերակառուցմանը:

Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում գազափոխադրման համակարգում կապիտալ վերանորոգվել է 10,7 կմ գազատար, կառուցվել է գազի ճնշման նվազեցման 4 հանգույց, 2 գազաբաշխիչ կայան, 2 չափիչ հանգույց, ինչպես նաեւ 22 գազաբաշխիչ կայաններում փոխարինվել են սարքավորումներ եւ այլ աշխատանքներ: Աբովյանի ԳՍՊԿ–ում ներդրվել է 0,6 մլրդ դրամ եւ իրականացված աշխատանքների արդյունքում կայանի պոտենցիալ պահետավորման ծավալը հասցվել է 140 մլն. խոր.մ-ի:

Գազաբաշխման համակարգում կառուցվել են 39,4 կմ ընդհանուր երկարությամբ գազաբաշխիչ ցանցի գազատարներ, որի արդյունքում բաժանորդների քանակը ավելացել է 16 538-ով, վերակառուցվել, փոխարինվել եւ վերատեղադրվել են 26,1 կմ գազատարներ, տեղադրվել են 255 960 հատ ազդանշանային սարքեր եւ ինքնաշխատ վթարային կափույրներ եւ այլն: