Մեքսիկայում բրիտանական ընտանիքի հանգիստը վերածվել է իսկական մղձավանջի՝ երկու դելֆինների պատճառով, որոնք կծել եւ փորձել են խորտակել զույգի 10-ամյա դստերը, գրում է The Sun-ը։

Լյուսի Յեոյին հրաշքով է հաջողվել հանել ջրից՝ աղջիկն արնահոսել է կծոցներից եւ հազիվ է փրկվել խեղդվելուց։

Միջադեպը տեղի է ունեցել նրա սարսափահար 40-ամյա մոր ներկայությամբ։

Նշվում է, որ կենդանիները երեխայի վրա են հարձակվել՝ չնայած վարժեցնողի բոլոր հրամաններին։

Աղջիկը փրկվել է՝ բարձրանալով սերֆինգի տախտակի վրա։

Լյուսին հոսպիտալացվել է ոտքերի վրա խորը վերքերով։

Նշվում է, որ նա հիստերիայի մեջ է ընկել։

Տեղի իշխանությունները դելֆինների ագրեսիվ վարքագիծը բացատրել են ծովային վատ պայմաններով, ինչպես նաեւ տեղի ունեցածի համար մեղադրել են դելֆինների առաջնորդին։