Մինվոդի-Երեւան չվերթով Երեւան ժամանած ՌԴ քաղաքացի, 24-ամյա Միխայիլ Բ.-ն ապրիլի 8-ին, ժամը 11.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2010 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով, այն է` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը:
Կատարվում է քննություն:





























