Հարգելի իշխող կուսակցություն, հիմա ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը

«Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով... Նույնը չանելու համար Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ մեկնեց վարձակալած ինքնաթիռով, և թե՜ ՔՊ-ականները, թե՜ մենք աջակցեցինք այդ նպատակի համար 300 հազար դոլարի հանրային միջոց ծախսելուն (թեև որոշ օլիգարխներ ուրախությամբ անվճար կտրամադրեին իրենց մասնավոր ինքնաթիռները):

Բայց այժմ ականատես ենք լինում, թե ինչպես են ՔՊ-ականները ողջունում ու պաշտպանում Երևանի քաղաքապետարանի կողմից օլիգարխի նվիրած ԿամԱԶ-ները ընդունելը, որը, ընդ որում, զուգորդվել է այդ օլիգարխների օգտին իրականացված որոշակի վարչարարությամբ (թեև այս երկու իրադարձությունների կապն ապացուցված չէ):

Հարգելի իշխող կուսակցություն, հիմա ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ»,- գրել է նա: