Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ նրա վարորդական իրավունքը չեն վերադարձնում։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աղջկա խոսքերով՝ օգոստոսին ինքը հավաքել էր բոլոր փաստաթղթերը՝ վերադարձնելու համար վկայականը, որից իրեն զրկել էին «էպիլպսիա» ախտորոշման համար։ Նա դիմել էր ավտոդպրոց, սակայն հրավիրված հանձնաժողովը մերժել էր դիմումը։ Բաղդասարյանը նման որոշումն անհիմն է համարում։

Աղջիկը տեղի ունեցածը անվանել է «անօրինություն» եւ «հետապնդում»։

«Միայն այժմ եմ հասկանում, որ դա չի եղել ո՛չ պատահականություն, ո՛չ սխալմունք։ Դա ինձ դիմակայելու նպատակով պլանավորված ակցիա է»,- գրել է նա։