Ծանոթացեք քաղաքապետի թիկունքը պահող քայլ արածների վարքագծին, մակարդակին: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը նման գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` լուսանկարով ներկայացնելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների ֆեսյբուքյան գրառումները:
«Ծանոթացեք քաղաքապետի թիկունքը պահող քայլ արածների վարքագծին, մակարդակին: Ավարտվել են բովանդակային փաստարկները, նրանք այլևս ավագանու նիստերի նման բերանները ջուր առած չեն...
Նկարում ում տեսնում եք Իմ քայլից են:
Հ.Գ. խնդրում եմ քոմենթներում վատ բան չգրել իրենց հասցեին: Իրենք մեղավոր չեն, որ ավագանու անդամ են դարձել»,- գրել է նա:



























