Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ տնից 2 անգամ գողություն է կատարվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ նույն օրը, ժամը 01.00-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի 28-ամյա բնակիչ ընկերը բնակարանի պահարանում դրված դրամապանակից գողացել է 90.000 դրամ:
Ժամը 14.20-ին ոստիկանության ծառայողները Վրացական փողոցից 28-ամյա տղամարդուն, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Պարզվել է, որ նա քաղաքացուհու բնակարանից նոյեմբերին եւս գողացել է 80.000 դրամ:
Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




























