ԱՄՆ-ը մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 30-ը ցանկապատի նոր հատված կկառուցի Մեքսիկայի հետ սահմանին՝ Արիզոնա նահանգում։ Աշխատանքները կարժենան մոտ 400 մլն դոլար։ Ինչպես գրված է ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ, Պենտագոնն արդեն որոշել էկառուցապատողին՝ այն ընկերություն է Հյուսիսային Դակոտայից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Fisher Sand and Gravel Co.-ն ստանում է 399,962 մլն դոլարի պայմանագիր՝ հարավային «Կաբես Պրիետա» արգելոցի երկայնքով սահմանային կառուցապատման համար։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ․ դեկտեմբերի 30-ին»,- նշվում է տեքստում։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում։ The Washington Post թերթի տվյալներով՝ նոր հատվածի երկարությունը կկազմի մոտ 50 կմ։

։ Տվյալ պահին ավարտվել է 122 կմ ցանկապատման աշխատանքը, որը որոշ հատվածներում կատարվել է հողի մեջ պողպատից եւ երկաթբետոնից սյուներ խրելու միջոցով։ Պատի մյուս հատվածները՝ 724 կմ երկարությամբ, ամերիկյան իշխանությունները ծրագրում են կառուցել հաջորդ տարվա վերջին։

The Washington Post-ը նոյեմբերի 2-ին հայտնել էր, որ վերջին ամիսներին չարագործները խանութներում 100 դոլարով վաճառվող մարտկոցային սղոցների միջոցով կարողացել են կտրել ցանկապատը, որպեսզի անցնեն ԱՄՆ-ի տարածք։ Թրամփը լրագրողների հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ ցանկապատը շատ ամուր է, եւ այն կարելի է հեշտությամբ վերանորոգել նույնիսկ այն բանից հետո, եթե դիտմամբ վնասեն։