Չինաստանի իշխանությունները հավանություն են տալիս կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի պարտավորությունները կատարելու Միացյալ Նահանգների ձգտմանը եւ Վաշինգտոնին առաջարկում են վերադառնալ Փարիզյան համաձայնագրի պահպանմանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը հիշեցրել է, որ Փարիզյան համաձայնագիրը «կլիմայական գլոբալ փոփոխությունների դեմ համաշխարհային հանրության իրական քայլն է»։ Նա նաեւ տարակուսանք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համընդգրկուն պայմանագրից եւ միաժամանակ պատրաստ է պատասխանատվություն կրել այդ ոլորտում բազմակողմանի գործունեության ֆոնին։
Ինչպես երկուշաբթի Մադրիդում ՄԱԿ կլիմայի փոփոխության հարցերով շրջանակային համաժողովում հայտարարել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ Կոնգրեսը փորձում է միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի համար։ Նրա խոսքերով, Վաշինգտոնը գիտակցում է «երկրագնդի համար հոգ տանելու» իր պատասխանատվությունը։
ԱՄՆ-ը նոյեմբերին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու գործընթաց էր սկսել։ Համաձայնագիրն ընդունվել է 2015թ․ դեկտեմբերի 12-ին՝ Շրջանակային 21-րդ համաժողովի արդյունքներով։



























