Դեկտեմբերի 2-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղային տաքսիում գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է փող եւ անձնագիր:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 19.50-ին Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: