Իմ ելույթը կնվիրվի մի քանի անձանց փախուստին, որոնք նախկինում բարձր պետական պաշտոններ են զբաղեցրել։ Խոսքը, մասնավորապես, Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Միհրան Պողոսյանի եւ Գեւորգ Կոստանյանի մասին է։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքերով, դժվար է նախօրոք ասել՝ կլրացվի՞ արդյոք այս ցուցակը նոր անուններով, թե՞ անփոփոխ կմնա։

«Սակայն մի բան հաստատ պարզ է։ Այս նախկին պաշտոնատար անձինք պետք է հասկանան, որ մի ժամանակ իրենց վստահվել ենէ բազմաթիվ կարեւոր կառույցներ եւ հաստատություններ, եւ դա, մասնավորապես, վերաբերում է հանրապետության ուժային հաստատությունների ղեկավարներին։ Խուսափելով հետաքննչականմարմիններին հետաքրքրող հարցերին պատասխանելուց՝ այս անձինք ապացուցել են, որ նրանք ոչ միայն փչացրել են իրենց կողմից ղեկավարվող կառույցները, այլեւ սեւացնում են շատ պրոֆեսիոնալ այն կադրերի աշխատանքն ու անցած ուղին, որոնք անցել են այդ նույն ճանապարհով»,- պարզաբանեց Քոչարյանը՝ հավելելով, որ համապատասխան մարմինները պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները նախաձեռնեն վերը նշաված անձանց հայրենիք վերադարձնելու համար, եթե նրանք ինքները չեն հասկանում, որ ժամանակն է վերադառնալ «տուն»։

Պատգամավորը վստահ է, որ «Մարտի 1-ի» գորրծի բոլոր հանգամանքների բացահայտումը թույլ կտա ոչ միայն վերականգնել արդարությունը, այլեւ վերջնականապես կփակի «Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը»։ Քոչարյանը կարծում է, որ վերոնշյալ բոլոր անձինք պարտավոր են ինքնակամ ներկայանալ եւ կանգնել քննչական մարմինների առջեւ, այլ ոչ թե սպասել մինչեւ պետությունը քայլեր ձեռնարկի։ «Հարկ է նշել, որ նրանց կեսը նույնիսկ ռուսական քաղաքացիություն չունի»,- հայտարարեց պատգամավորը։