Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը։

Այս մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլայ Սարիբեկյանը։ «Սիրելի ընկերներ,

Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,–գրել է Նիկոլայ Սարիբեկյանը։

Նշենք, որ «Հրապարակը» նախօրեին գրել էր, որ Կենտրոնի թաղապետը նշանակվելուց անմիջապես հետո Ավետ Պողոսյանը աշխատանքից ազատել էր նաեւ փոխթաղապետերին, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աներոջը՝  Ձոնիկ Մարգարյանին։