Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը քննարկում է Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցումը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
ԱԺ նիստում կառավարության պատասխանը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ կառավարության առանցքային խնդիրն է շրջակա միջավայրի, հատկապես օդի, կլիմայի, ջրի, հողի, բուսական եւ կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցության նվազեցումը, ինչպես նաեւ բնական պաշարների չափից ավելի շահագործման բացառումը, կանխարգելիչ միջոցառումների ապահովումը:
«Հանքարդյունաբերության ոլորտում մեր քաղաքականությունը հանգում է թափանցիկության, հանրության առջեւ մեծ հաշվետվողականության ապահովմանը, եւ մենք սկսել ենք այս հատվածի զարգացման ռազմավարության մշակումը, որը ներկայումս իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը»,- պարզաբանեց փոխվարչապետը:
Նա ներկայացրեց մի շարք այլ ծրագրեր, որոնք նախարարությունն իրականացնում է եւ իրականացնելու է: Ավինյանը նաեւ անդրադարձավ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագծին:





























