Համաշխարհային մի շարք առաջնորդներ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին բամբասել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, հայտնում է AP-ը։
Լոնդոնի Բուքինհեմյան պալատում ընդունելության ժամանակ նկարահանված կադրերում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն զրուցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտի եւ բրիտանական արքայադուստր Աննայի հետ։
Այն բանից հետո, երբ Ջոնսոնը հարցնում է Մակրոնին․ «Ինչո՞ւ ուշացար», լսվում է, թե ինչպես է Թրյուդոն պատասխանում․ «Նա ուշացավ, որովհետեւ 40 րոպեանոց ասուլիս էր տալիս վերեւում»՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Թրամփի եւ Մակրոնի չպլանավորված զրույցը լրագրողների հետ։ Թրյուդոն նաեւ աում է․ «Տեսա՞ք, թե ինչպես կախվեցին նրա թիմակիցների կզակները»։
Տեսանյութը կանադական CBC հեռուստաընկերության կողմից տեղադրվել է համացանցում, այն ավելի քան 5 մլն դիտում ունի։
Թրյուդոն կարճ խոսել է Թրամփի հետ, երբ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները հավաքվել են գագաթաժողովի Ուոտֆորդում, Լոնդոնից ոչ հեռու։
ՆԱՏՕ-ի 29 երկրների առաջնորդները նշում են դաշինքի 70-ամյա տարեդարձը եւ փորձում են հարթել տարաձայնությունները՝ կապված պաշտպանական ծախսերի, դաշինքի ռազմավարական ուղղության եւ Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ։



























