Միջազգային շուկաներում այսօր` ապրիլի 11-ին սկսել է նվազել նավթի գինը` այն լուրերի հիման վրա, որ Լիբիայում պատերազմը կարող է վերջանալ; Այդ մասին հաղորդում է www.rg.ru-ն:
Ամերիկյան թեթեւ նավթի (Light Sweet Crude Oil) մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում նվազել են մինչեւ 112.65 դոլար 1 բարելի դիմաց կամ 0.12 տոկոսով: Brent մակնիշի հյուսիսծովյան նավթի գինը նվազել է 0.63 տոկոսով եւ կազմել 125.85 դոլար 1 բարելի դիմաց:
Նշենք, որ Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադդաֆին հավանություն է տվել Աֆրիկյան միության առաջարկությանը` Լիբիայում զինված բախումները դադարեցնելու շուրջ: Այդ մասին լրատվամիջոցներին հաղորդել է ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման:





























