Սիրիայում ցուցարարների եւ իրավապահների բախումներում Դերաա քաղաքում գնդակոծվել է շտապօգնության մեքենան, հաղորդում է SalamNews-ը: Միջադեպը նկարել է ականատեսներից մեկն ու տեղադրել ինտերնետում: Դատելով տեսագրությունից` գնդակը դիպել է մեքենայում նստածներից մեկին: Հայտնի չէ, թե երբ է եղել կրակոցը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ապրիլի 10-ին Սիրիայում ուժայինները կրակ են բացել Դերաայի ցուցարարների վրա: Տարբեր տվյալներով, զոհվել է մոտ 30 մարդ: Ցույցն սկսվել էր ուրբաթ օրը զոհված 27 անձանց հուղարկավորությունից հետո:
Սիրիայում զանգվածային ցույցերը շարունակվում են արդեն երեք շաբաթ: Ցույցի մասնակիցները պահանջում են արմատական քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել:





























