Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթեցմամբ քննարկել է հավաքների ազատության մասին օրինագիծը:
Ներկայացնելով փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդգծել է, թե նույնականացնում է քաղաքական հավաք, տոնակատարություն եւ ակցիա հասկացությունները: Բացի այդ, նախատեսվում է ներդնել «բանակցությունների ինստիտուտ» հասկացությունը, այսինքն կազմակերպիչները կարող են բանակցել լիազոր մարմինների հետ` տեղի, ժամանակի եւ ընթացքի վերաբերյալ եւ գալ փոխզիջման: Հավաքները, ըստ օրինագծի, կարող են դադարեցվել միայն այն դեպքում, եթե խախտվում են ինչ-որ մեկի սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը: Իսկ եթե ակցիան խաղաղ բնույթ է կրում, իսկ դրա իրականացման մասին չեն տեղեկացվել լիազոր մարմինները, իրավապահներն իրավունք չունեն դադարեցնել ակցիան:
Նախարարի խոսքով, նման օրինագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ ներկայիս օրենքը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին:
Նշենք, որ Ազգային Ժողովի որոշմամբ, օրինագիծն ընդունվում է հատուկ ընթացակարգով, այսինքն երրորդ ընթերցումը կազմակերպվելու է երկրորդից 24 ժամ անց:





























