Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամ-Բարդա հատվածում ապրիլի 13-ին կայանալու է ԵԱՀԿ առաքելությունների հերթական դիտարկումը:
Ինչպես ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Էլդար Սաբիրօղլուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հերթական դիտարկման ընթացքում շարունակելու են Աղդամի շրջանի Օրտա Գարվենդ գյուղի 9-ամյա բնակիչ Ֆարիզ Բադալովի սպանությունը:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ադրբեջանցի տղան սպանվել է հայ դիպուկահարի կրակոցից, սակայն հայկական կողմի փաստերով հայկական կողմից հնարավոր չէ նման հեռավորության վրա մարդ սպանել:





























