Հայաստանի խորհրդարանն սկսել է քննարկել Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգման արձանագրությունը:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը նպաստելու է Հայաստանի անվտանգության ապահովմանը, ինչն ավելի կչեզոքացնի գործող նորմը, թե Ռուսաստանը պաշտպանում է նախկին Խորհրդային Հայաստանի սահմանների անվտանգությունը:
Նրա խոսքով, փաստաթուղթը նաեւ կչեզոքացնի այն կարծիքը, թե ապահովում է Հայաստանի սահմանների անվտանգությունը միայն Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններով: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Հայաստանին ապահովել ժամանակակից տեխնիկայով եւ սպառազինությամբ: Նազարյանի ներկայացմամբ, փաստաթղթի հիմնական դրույթը ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 25-ից 49 տարի հասցնելն է:





























