Թաթարստանում փնտրում են երկու հայերի սպանության ականատեսներին: Սպանությունը տեղի էր ունեցել մարտի վերջին, «Կազան» օդանավակայանի ճանապարհին, հաղորդում է kazan.kp.ru-ն:

Երկու տղամարդկանց դիակները հայտնաբերել էին Լաիշեւսկի շրջանի Ստոլբիշե-Ատաբաեւո ճանապարհի հատվածում, կոյուղու խողովակի մեջ: Սպանվածների ինքնությունն արագ պարզել էին` Պողոսյան եւ Ասատրյան:

Քննությունը պարզել է, որ տղամարդիկ գործազուրկ են համարվել եւ Կազան են ժամանել մեծ գումարով` 1,5 միլիոն ռուբլի: Ինչպես Սոչիից հայտնել են նրանց հարազատները, տղամարդիկ Թաթարստանի մայրաքաղաք էին ժամանել` մեքենա գնելու համար: Նրանք ժամը 23-ի սահմաններում ժամանել էին օդանավակայան եւ անհետ կորել:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել «երկու կամ ավելի անձանց սպանություն» հոդվածով: Այժմ քննչական գործողություններ են ընթանում` պարզելու եւ ձերբակալելու  հանցագործության մեղավորներին, հայտնել է Թաթարստանի քննչական վարչության մամուլի ծառայությունը: