«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դրամը շարունակում է թռիչքաձեւ արժեզրկվել։ Այսօր՝ ապրիլի 11-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 375,98 դրամ՝ որոշ գործարքներում հասնելով 376 դրամի։ Ընդհանուր առմամբ, վաճառվել է 4,2 մլն դոլար։

Նախորդ՝ ապրիլի 8-ի գործարքների համեմատ դոլարն արժեվորվել է0,42 տոկոսով կամ 1,58 կետով։

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում դոլարի առքի փոխարժեքը նույնպես բարձրացվել է։ Առքի ամենաբարձր գին, ժամը 17։45-ի դրությամբ, սահմանել էր «ՎՏԲ Հայաստան բանկը»՝ 375 դրամ 1 դոլարի դիմաց։ կանխիկ դոլարի վաճառքները սկսում են 377 դրամից։

Դատելով փոխարժեքի տատանման մեծ ամպլիտուդայից՝ ամենայն հավանականությամբ, Կենտրոնական բանկն այսօր չի միջամտել գործարքներին։ նախորդ շաբաթ ԿԲ-ն բորսայում վաճառել է 15,7 մլն դոլար, սակայն էակլան արդյունքի չի հասել։