Վերջին շրջանում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որը նախադրյալներ է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Այս մասին նշվել է ասյօր` ապրիլի 11-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի (Brian Fall) հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը հանգամանալից քննարկել են մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլը: Այս ենթատեքստում՝ երկուստեք վերահաստատվել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:





























