«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված Քր.գործի մեղադրական եզրակացությունը սեպտեմբերի 30-ին հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան:
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Փաշինյանի դեմ քր. գործ է հարուցվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 225-րդ հոդվածի 1-ին մասերով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:




























