Հայաստանի խորհրդարանն ապրիլի 12-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ժամանակավոր անգործունակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Օրինագիծը, մասնավորապես, կարգավորում է երեխաների խնամքի պատճառով արձակուրդում գտնվող կանանց նպաստների հատկացումը:

Փաստաթղթով վերացվում է միջին ամսական աշխատավարձի սահմանագիծը, որ հիմք է ընդունվում հղիության եւ երեխայի ծնունդի համար վարձու աշխատողին տրվող նպաստի հաշվարկման մեջ: Նոր փոփոխություններով, միջին աշխատավարձը հաշվարկվում է վերջին 12 ամիսների եկամտից: