Չինաստանի բնակիչը ավտոդիլերին 10 հազար դոլար է վճարել, չնայած այդպես էլ մեքենա ձեռք չի բերել:
Ինչպես հայտնում է 7News-ը, տղամարդը կնոջ եւ 3-ամյա դստեր հետ այցելել էր Գույլինի ավտոսրահ: Մինչ ծնողներն ուսումնասիրում էին մեքենաները, փոքրիկը քար է գտել եւ քերծել 10 շքեղ ավտոմեքենա՝ 80 հազար դոլարից ավելի արժեքով, նախքան նրանք կնկատեին, թե ինչ է անում երեխան:
Դիլերը հաճախորդին դատի է տվել՝ պահանջելով 28 հազար դոլարի փոխհատուցում, բայց կողմերն արդյունքում համաձայնության են եկել 10 հազար դոլարի շուրջ:





























