RM Sotheby's աճուրդում կվաճառվի առաջին «Մերսեդեսներից» մեկի գրեթե նոր կրկնօրինակը՝ 300 SEL 6.8 սեդանը, որը մրցակիցներն անվանել են «Կարմիր խոզ» (օրիգինալում Rote Sau): Ավտոմեքենան ստեղծել է Arthur Bechtel Classic Motors գերմանական ավտոարհեստանոցը, եւ արտաքուստ այն նույնական է 1971 թվականի լեգենդար մոդելի հետ, գրում է Մոտոր-ը:

«Կարմիր խոզ»-ի կրկնօրինակի հիմքում 1969 թվականի Mercedes-Benz 300 SEL սեդանն է: Գերմանական ռեստավրատորները փոխարինել են ավտոմատ փոխանցման տուփը վեց աստիճան ունեցող «մեխանիկայով», հանել բամպերները, մեծացրել անվահենքը, իջեցրել կախոցը, տեղադրել լրացուցիչ լուսատեխնիկա: Սրահում սովորական նստատեղերը զիջել են իրենց տեղը սպորտային նստատեղերին՝ չորս կետ ունեցող անվտագոտիներով, թափքն ամրացրել են հատուկ կարկասով:

«Կարմիր խոզ» մականունը Mercedes-Benz 300 SEL-ը ստացել էր վառ լիվրեի, հսկայական չափսերի եւ ծանրաշարժության համար: Ի տարբերություն իսկական Mercedes-Benz 300 SEL 6.8 AMG-ի, որն ունի 426 ձիաուժով 6.8 լ տարողությամբ շարժիչ, մրցարշավի համար նախատեսված վառելիքային համակարգ՝ կրկնօրինակը բավարարվում է 250 ձիաուժ հզորությամբ սովորական 6.3լ V8 M100 շարժիչով: Բացի այդ, այն տարբերվում է ավելի «քաղաքացիական» ինտերիերով:

Rote Sau-ն թողարկման պահից ի վեր անցել է շուրջ 800 կմ: Էքսկլյուզիվ սեդանի առաջին սեփականատերը հարավկորեացի ձեռնարկատեր Ջեյմս Գու Քիմն էր: RM Sotheby's աճուրդը կկայանա 2020 թվականի փետրվարին: Աճուրդի տունը կանխատեսումներ չի արել լոտի հնարավոր արժեքի շուրջ: