Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, Նոյակերտ գյուղի կենտրոնական փողոցում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկվել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի՝ գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: