Կալիֆոռնիայի դատարանը բավարարել է 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը:

Պաշտպանական կողմը նախկինում մի քանի անգամ դիմել է նրա ազատ արձակման մասին խնդրանքով, սակայն դիմումները մերժվել են դատարանի կողմից:

Դատախազների մեղադրական եզրակացության համաձայն՝ թուրք հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության դրդապատճառը եղել է թուրքական ռեժիմից Հայոց ցեղասպանության համար վրեժ լուծելու ցանկությունը: